Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արկադի Ղուկասյան. Խոսել զիջումների մասին անհեթեթություն է

Արկադի Ղուկասյան. Խոսել զիջումների մասին անհեթեթություն է
10.05.2016 | 01:38

Ստեղծված իրավիճակում խոսել զիջումների մասին անհեթեթություն է, ի՞նչ զիջում, երբ Ադրբեջանը մտածում է հերթական ռազմական գործողությունների մասին՝ ասել է ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: «Ոչ մի զիջում չի կարող լինել և միակողմանի: Մեր զիջումները կախված են Ադրբեջանի պահվածքից և զիջումներից»,- ասաց նա: Հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը` մեկ ամսից ավելի նման գործողություններ ծավալելով շփման գծում, Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձել է գյուղ, քաղաք գրավել, ռազմական հաջողության հասնել, բայց նրան չի հաջողվել: Ես վստահ եմ, որ մենք միշտ արժանի հարված կարող ենք տալ Ադրբեջանի ցանկացած ռազմական գործողության»: Բանակցությունները վերսկսելու մասին նա ասաց. «Իհարկե, բանակցություններ միշտ անհրաժեշտ են: Իսկ Արցախն էլ միանշանակ պետք է դառնա կողմ»:

Դիտվել է՝ 2204

Մեկնաբանություններ